22 01 2021

Քարվաճառի ավտոճանապարհը պետք է վերագործարկվի. Թագուհի Թովմասյան



Հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Վարդենիսում մարդիկ մի տեսակ անհավատ են դարձել ու կարծում են, որ այն, ինչ տեղի է ունենում, լինում է թշնամու ձեռամբ և իրենք անօգնական են. այս կարծրատիպը պետք է կոտրել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ Արցախի ապաշրջափակմանը և ասաց. «Մենք փաստաթղթերում ողջունում ենք ապաշրջափակումը, ասում ենք՝ շատ լավ է, պետք է շրջափակումից դուրս գանք և պետք է դուրս հանենք մեր հարևան երկրին՝ Ադրբեջանին, բայց ստացվում է, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այս անարդարության մասին օր առաջ պետք է բարձրաձայնվի, իսկ հետպատերազմական շրջանում առաջացած խնդիրներից ամենակարևորը պետք է լինի Քարվաճառի ավտոճանապարհի վերագործակումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ