12  04  2016

ՀՀ վարչապետը, այնուամենայնիվ, որոշեց մեկնել Մոսկվա

ՀՀ վարչապետը, այնուամենայնիվ, որոշեց մեկնել Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նախատեսվում էր անցկացնել Երևանում՝ ապրիլի 8-ին: Կապված ղարաբաղյան ճակատում իրավիճակի սրման հետ, ԵՏՄ անդամներ Ղազախստանն ու Բելառուսն առաջարկել էին «չնեղացնել» Ադրբեջանին և նիստը տեղափոխել Մոսկվա:

Հայաստանի նախագահը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը դժգոհեց՝ նշելով սա հեղինակազրկում է ԵՏՄ կառույցը:

ՀՀ բազմաթիվ քաղաքական գործիչներ պնդում էին, որ Հովիկ Աբրահամյանը, ի նշան դժգոհության, պետք է չմասնակցի Մոսկվայում կայանալիք նիստին՝ նկատի ունենալով նաև ՀՀ նախագահի դժգոհությունը:

  Վարչապետը, այնուամենայնիվ, որոշեց մեկնել Մոսկվա՝ նիստին մասնակցելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ