22 01 2021

Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Բաբայան



Ես տարբեր հանձնախմբերում մասնակցում եմ նիստերին, տարբեր գործողություններ ենք իրականացնում 17+-ի ձեւաչափում եւ որեւէ տարաձայնություն չեմ տեսել ԲՀԿ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ-ի եւ «Հայրենիքի փրկության շարժման» միջեւ տարաձայնություններ կան:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ թուրքա-ադրբեջանական ուսապարկերի ժողովին բացատրենք, որ չի կարելի այն դեպքոեւմ, երբ դուք ունեք բազմաթիվ գերիներ, որոնց անուններն անգամ չգիտեք, հավաքվել եք այստեղ ու ԲԴԽ անդամներ եք ընտրում: Նույնիսկ չխխոսենք թեկնածուներից, թեեւ այնտեղ մի անձ կա, որ բացի նրանից, որ «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդում գլխավոր տնօրենի պաշտոն է զբաղեցնում, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է: Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը փորձում են վարձահատույց լինել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ