22 01 2021

Փաշինյանը սարսափում է Ռոբերտ Քոչարյանի ստվերից



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազտատություն» գրքի վաճառքը հասել է պիկին: Պատճառը քաղաքական իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերն են, որոնք դատարան հասան Երևանի քաղաքապետարանի կողմից իբր գիրքը գովազդելու դեմ արգելքները ապացուցող վարչական ակտերի բողոքարկումով: Այս մասին Yerevan.Today-ի տաղավարում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով դատարանում պաշտպանում է Նախագահի գրքի գոազդով զբաղվող ընկերության շահերը:

Կոչուբաևը նաև բավականին ուշագրավ հայտարարություն է արել առ այն, որ սևազգեստ մայրերի դեմ դատական հայցերով՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է սրբագրել իր դեմքն ու դերակատարությունը՝ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատմագրության էջերից, որպես այդ օրը տեղի ունեցած թալանի գլխավոր  կազմակերպիչ:

Ալեքսանդր Կոչուբաևն իր հարցազրույցում անդրադառնում է ՀՀ սուվերենությանն ու պետական սահմաններին վտանգող Փաշինյանի և Ալիևի միջև բանավոր փոխըմբռնման գործընթացներին, որոնք արտահայտվում են ՀՀ պետական սահմանների վերաձևմամբ՝ թշնամու հարկադրանքի միջոցով: Ըստ փաստաբանի՝ ընդիմությունն ունի այս պահին անհնազանդորեն իշխանափոխության լիրավ իրավունքներ, ընդհուպ ապստամբության միջոցով և դրա համար Կոչուբաևը  վկայակոչում է բոլոր իրավական հիմքերը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների հռճակագրում:  

Հարցազրույցը՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ