21 01 2021

Այն քրեական գործերը, որոնք վերաբերում են այս իշխանություններին, որևէ ապագա չեն ունենալու. Թաթուլ Պետրոսյան



Այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչները ուսերին, եթե մի քրեական օրենսգիրք դնենք, ապա օրենսգրքի 50 տոկոս հոդվածները կմնան նրանց վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության նախկին պետ, գնդապետ Թաթուլ Պետրոսյանը

«Ինձ շատերն այսօր հարցնում են՝ ինչո՞ւ հիմա չեք նախաձեռնում, որպեսզի հիմա հարուցվեն քրեական գործեր, ես բավականին մանրամասն տիրապետում և հասկանում եմ՝ ինչ ասել է այսօր հարուցել քրեական գործ: Այ օրինակ՝ բազմաթիվ դեպքերով դատախազությունը նյութերն ուղարկում է հետապնդման մարմիններին գործ հարուցելու համար, բայց այդ գործերը որևէ արդյունք չեն ունենա այս իշխանությունների պայմաններում»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ