21 01 2021

Եթե բանակցություններին մասնակցեր Քոչարյանը, կունենայինք բոլորովին այլ իրավիճակ. Գաբրելյանով



Փաշինյանն արդեն բացահայտել է իր խաղաքարտերը. նա Ադրբեջանին միջանցք կտրամադրի Հայաստանի տարածքով: Մինչև մարտի 1-ը կստորագրի այդ փաստաթուղթը և մարտի 1-ին կվերցնի իր փողերը և կասի. «Ցտեսություն, ես գնացի»: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը՝ ռուսական կայքերից մեկին տված հարցազրույցում:

Նա նաև վստահություն է հայտնել է, որ փախուստի մեջ գտնվելու տարիներին (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք) Փաշինյանը աշխատել է անգլիական հետախուզության համար:

«Այնուհետև, հաշվի առնելով բրիտանական և թուրքական արտաքին հետախուզական ծառայությունների սերտ կապերը, Փաշինյանին ուղղակի փոխանցել են թուրքերին»,- նշել է Գաբրելյանովը:

Խոսելով ՀՀ իշխանությունների բանակցային դիքրերից՝ Գաբրելյանովը նշել է, որ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող բանակցել է ՀՀ-ի անունից:

«Ես անձամբ չեմ ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, բայց վստահեցնում եմ, որ եթե Ղարաբաղի հարցով բանակցություններին մասնակցեր նա, ապա բանակցային դիրքերի բոլորովին այլ դասավորություն կլիներ:

Վերցնենք, օրինակ, Ստալինին  կամ Պուտինին, դա այլ էներգետիկա է։ Եվ տեսեք՝ ինչպիսին է մեր վարչապետի էներգետիկան, նա ուղղակի փալաս է»,- ասել է մեդիամենեջերը:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ