20 01 2021

Հարցս ուղղված էր վարչապետին, հետևաբար, զբաղեցրեք ձեր տեղը․ Անի Սամսոնյանը՝ փոխվարչապետին



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին, հետաքրքրվեց. «Խնդրում եմ ասել, թե ինչու հայկական կողմը, ձեր գլխավորությամբ, Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր»:

Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Հայտարարության 9-րդ կետը կատարման դեռևս սկզբնական փուլում է և դեռ մեծ հարց է կամ սխալ կլինի պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա»,- ասաց փոխվարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ