20 01 2021

Աննա Հակոբյանը պետական գաղտնիքի կրող է. ո՞վ է նրան թույլ տվել լքել երկիրը. Զարուհի Փոստանջյան



Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այլ անդամները գտնվում են պետական հատուկ պաշտպանության ներքո, նրանք նույնպես որոշ չափով պետական գաղտնիք կրողներ են: Այս պարագայում, երբ ռազմական դրությունը չի ավարտվել, իրավապահ մարմիններին ո՞վ է թույլ տվել, որպեսզի նրանք թույլ տան Աննա Հակոբյանին ուղևորվի Մոսկվա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ մենք չգիտենք, թե հիմա մեր թշնամիներն ինչպիսի առաջադրանք են տվել ու ինչպիսի վարժությունների մեջ է նա ներգրավված:

«Եթե մեր սահմանին անց են կացվելու թուրք-ադրբեջանա-պակիստանյան զորավարժությունները, որը հարձակողական է, ապա Աննա Հակոբյանն էլ այնտեղ է մասնակցում վարժանքների: Այսինքն, թշնամին մեզ վրա հարձակում է գործելու ոչ թե միայն սահմանների այն կողմից, այլ նաև պետական գաղտնիք կրող մարդկանց տանում են ու վարժանքների մասնակից դարձնում, որպեսզի գան ու նորից իրենց գործն անեն: Կամ էլ երկրորդ տարբերակը կա, որ նա փորձում է փախուստի դիմել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ