20 01 2021

Հրաչյա Հակոբյանի կարծիքով Փաշինյանը այն ղեկավարն է, որ կարող է շարունակել բանակցությունները



Թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, որ կարող է շարունակել բանակցությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու չկարողացավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, նա պատասխանեց. «Այդ հարցը դուրս չեկավ օրակարգից, հարցն օրակարգում է և չի  կարելի պնդել, որ չլուծվեց, որովհետև դեռևս ընթանում է գործընթաց: Չեմ կարող ժամկետներ նշել: Թույլ տանք կառավարությանը շարունակել այդ նուրբ գործընթացը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ