19 01 2021

Վազգեն Մանուկյանն այս պահին Երևանում է, տարածվողը ապատեղեկատվություն է

Վազգեն Մանուկյանն այս պահին Երևանում է, տարածվողը ապատեղեկատվություն է

Հայրենիքի փրկության շարժումն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ: Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն: Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ: Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն: Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ