19 01 2021

Փաշինյանը հին կադրերով ռեսթարթ է անում

Փաշինյանը հին կադրերով ռեսթարթ է անում

 

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից:

Այսօր նաեւ ներկայացրել եմ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո եղել են փոփոխություններ կառավարության կազմում, բայց փոխվել են ոչ թե պաշտոնյանները, այլ պաշտոնները:

Այսպես, Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, Արսեն Թորոսյանը լքել է պաշտոնը՝ զբաղեցնելով Էդուարդ Աղաջանյանի տեղը, իսկ Թորոսյանին փոխարինել է իր առաջին տեղակալը: Փաշինյանի մեկ այլ խորհրդական էլ նշանակվել է սոցապ նախարար:

Ի դեպ, մամուլը գրում է, որ Էդուարդ Աղաջանյանը ևս առաջիկայում պաշտոն է ստանալու: Հարց է առաջանում՝ հին դեմքերով ռեսթարթ ինչպե՞ս են անում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ