19 01 2021

Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ավելի հեռահար ծրագիր ունեն. Երվանդ Բոզոյան



Բոլորս էլ հասկանում ենք, որ Մարտի մեկի դատավարությունն իրականում քաղաքական պատվեր է եղել: Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Փաստացի կարելի է ասել, որ այսօր Ալիևն է դատում Քոչարյանին Երևան քաղաքում: Սա մեր բոլորիս ամոթն է, և ցանկացած մարդ, ով ունի քաղաքացիական արժանապատվություն, պարտավոր է լինել այստեղ, որովհետև եթե մարդը մտածում է, որ Ալիևի ջի պի էսը չի հասնի իր տանը, ապա նա չարաչար սխալվում է: Այդպես մտածում էին երկու տարի առաջ, երբ Քոչարյանին էին դատում, հետո պարզվեց, որ այդ ջի պի էսը հասավ Ղարաբաղ, հետո մարդիկ մտածում էին, որ Ղարաբաղ հասավ, բայց իրենց չի հասնի, հետո դա հասավ Զանգեզուր, վաղը կհասնի Վարդենիս, Տավուշ, Եղեգնաձոր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ