19 01 2021

Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն



Ինչպես արդեն նշել էինք, հունվարի 19-ին շարունակվում է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը: Դատական նիստն ուղեկցվում էր դրսում բողոքի ակցիայով: Տասնյակ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու կատարվողին՝ ասելով, որ Շուշին հանձնողները իրավունք չունեն դատել Շուշին ազատագրողներին:

Դատական նիստի ընդմիջման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ դատարանի բակ: Նա շնորհակալություն հայտնեց, ապա հորդորեց գնալ տուն և ձյան տակ չկանգնել դրսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ