19 01 2021

Իշխանությունը հազարավոր կորուստներ տվեց, որ իրենց հանկարծ որևէ մեկը չասի դավաճան. Սայաթ Շիրինյան



Պետությունը ձեռքերը լվացել կողքի է քաշվել, բացարձակապես ոչինչ չի անում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը:

«Իրենց համար, այո, ընդդիմությունը խնդիր է միայն նրա համար, որովհետև նրանք կառչած են իրենց աթոռներից: 18 թվականից որպես այդպիսին պետություն չունենք: Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կամաց կամաց համախմբվում է, հասկանում է, գիտակցում է, որ մենք հեռանկար այս իշխանությունների ժամանակ չունեն, որքան սրանք մնան, մենք որևէ հեռանկար չենք ունենալու, սրանք որևէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ