19 01 2021

Ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի է ուժեղացնելու ճնշումը մեզ վրա. Սեյրան Օհանյան



Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցինք: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։

«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ