18 01 2021

Ընդդիմությանը կարելի է մեղադրել և պետք է մեղադրել, բայց միայն նրա համար, որ Նիկոլը դեռ վարչապետ է. Top-News.am 

Ընդդիմությանը կարելի է մեղադրել և պետք է մեղադրել, բայց միայն նրա համար, որ Նիկոլը դեռ վարչապետ է. Top-News.am 

Top-News.am –ը գրում է. Մենք այսօր, մեղմ ասած, կեղտի մեջ ենք: Դրա վառ ապացույցն այն է, որ պատերազմը չկանխած, պատերազմը ժամանակին չընդհատած, առնվազն հինգ հազար երիտասարդի զոհվելու պատճառ նիկոլը դեռ վարչապետի պաշտոնում է, իսկ նրան աջակցող ուսապարկի կարգավիճակում հայտնված իմքայլական պատգամավորներն անգամ հոխորտում են:

Հինգ հազար երիտասարդի մահվան ուղարկած, Շուշին թշնամուն հանձնած պատգամավոր արփի դավոյանը այնքան ցինիկ է, այնքան լկտի է, այնքան ուսապարկ է, որ այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ մեր լրջագույն խնդիրների անունն է ընդդիմություն:

Հիմա համաձայն չե՞ք, որ մենք կեղտի մեջ ենք: Երբ արփի դավոյանը ոչ թե կալանավորված է մյուս ուսապարկերի եւ իր առաջնորդի հետ, ապա հասնում է նաեւ այն պահը, երբ նա Ազգային ժողովից երկրի խնդիրը համարում է ընդդիմությանը:

Գուցե պատճառն այն է, որ Սյունիքի ամբողջական հանձնումը, Արցախի ամբողջական հանձնումը ձախողվեց: արփիների տերերը զայրացել են նրանց վրա, իսկ նրանք դեռ վայրահաչում են:

Ընդդիմությանը կարելի է մեղադրել եւ պետք է մեղադրել, բայց միայն նրա համար, որ նիկոլը դեռ վարչապետ է, երբ արփիդավոյանները դեռ պատգամավոր են:

արփի դավոյան, լավ հիշիր, դու եւ նիկոլը սովորական մարդասպան չեք, դուք մոլագար մարդասպան եք: Դուք թշնամուն Շուշի եւ Հադրութ եք նվիրել, Բերձոր եւ Քարվաճառ եք նվիրել: Հիշիր ու ձայնդ կտրիր, մինչեւ օրինապահ մարմինները զբաղվեն ձեզնով: Եթե դուք կարծում եք, որ ձեզ ներվելու է այս ամենը, ապա չարաչար սխալվում եք:

Նստեք, կանգնեք, վազեք, քայլեք, հաց ուտեք, թե ուղղիչ աշխատանքներով զբաղվեք, ձեզ անդադար հիշեցվելու է, որ դուք մարդասպան եք: Դուք ՄԱՐԴԱՍՊԱՆ եք: Հասկացա՞ր, թե դեռ՝ ոչ:

Վարդան Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ