18 01 2021

Ես էլ չգիտեմ սա ո՞նց բացատրեմ ձեզ, ստիպված այս ամբիոնից եմ ասում․ Ճիշտ բառապաշարի դաս՝ ԱԺ-ում



«Ադրբեջանի նախագահը շարունակում է խորացնել հայատյացությունը: Սա հայատյացության պետական քաղաքականության դրսևորում է: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում, որի առարկան այն է, որ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի և ավարտվի: Սա կարևորագույն քայլ է, որ կառավարությունը սկսել է և ողջունելի է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա բողոքեց պատգամավորների, իշխանականների անզգույշ մոտեցումներից ու բառապաշարից. «Կառավարության ներկայացուցիչները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումներում այնպիսի արտահայտություններ են կատարում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսած իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ