15 01 2021

ՀՀ դատախազությունում 2020-ին բաժանվել է ավելի քան 1.7 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»

ՀՀ դատախազությունում 2020-ին բաժանվել է ավելի քան 1.7 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ դատախազությունում 2020 թ. բաժանվել է ընդհանուր առմամբ 1,732,694.13 ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ «Փաստինֆո»-ն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հատկացված պարգեւավճարների մասին, մասնավորապես դեկտեմբերին աշխատակիցներին ընդհանուր առմամբ որքան պարգեւավճար է տրվել, ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, կոլեգիայի անդամները պարգեւավճար ստացել են, թե ոչ։

Եւ որքան է կազմել ընդհանուր գումարը։ Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք գլխավոր դատախազին տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ, 2020 թ. որքան պարգեւավճար է հատկացվել դատախազներին։ «2020թ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 909 664 421 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և վճարները»,- ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված պարգևավճարներին, ապա ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցները (դատախազներ և աշխատակազմ) 2020թ դեկտեմբեր ամսվա ընթացքում խրախուսվել են մեկ դրույքաչափով։

Նկատենք, որ դատախազությունը գրավոր պատասխանում շրջանցել է ղեկավարությանը տրամադրված պարգեւավճարներին վերաբերող հարցը, սակայն շեշտել է, որ բոլոր աշխատակիցներն են ստացել գումարը, հետեւապես հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազն ու տեղակալները եւս ստացել են տոնական պարգեւավճար։ Նշենք, որ դատախազներին որպես պարգեւավճար տրված 909 664 421 ՀՀ դրամը օրվա փոխարժեքով հաշվարկված համարժեք է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլարին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ