08 12 2020

Մասնավոր ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու. «Փաստինֆո»

Մասնավոր ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Մասնավոր ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու, այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները։ Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունտազիրը հայտնել է, որ մասնավոր ինքնաթիռը Երեւանից կարող է վայրէջք կատարել Բաքվում: Այս տեղեկությունը հաստատում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով Flightradar-ին։ Հաղորդում են, որ հնարավոր է ինքնաթիռը Բաքու է մեկնում գերիների փոխանակման գործընթացի նպատակով։

Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ 15 հոգանոց ցուցակ է փոխանակվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ