Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հաստատում է գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունն առ այն, որ սպառազինության և զինտեխնիկայի համալրման պլանում չպատճառաբանված գնումներ են իրականացվել, որոնք փաստորեն չեն ծառայել այս պատերազմին, իսկ տվյալ շրջանում Գլխավոր շտաբի պետը գեներալ Արտակ Դավթյանն է եղել:
Ավետիքյանի խոսքով՝ մի քանի վերևից իջած հրահանգով հապճեպ փոփոխություններ են արվել սպառազինության տարեկան պլանում և գնվել են թանկարժեք զենքեր ռազմարդյունաբերական բյուջեի կրճատման հաշվին, դրանց մեջ են եղել հնամաշ «ОСА АК» համակարգեր, որոնք, ըստ էության, Պատրոն Դավոյի (Դավիթ Գալստյանի) հետ գործարքի պտուղներն են եղել: Ի դեպ` հապճեպ գնումներում թաթախված են ՀՀԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, արդեն նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի և Պատրոն Դավոյի ձեռքերը:
Այս մասին մանրամասն՝ Ավետիք Քերոբյանի հետ հարցազրույցում։
Հարցազրույցը վարում է Սյուզի Բադոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը