30 11 2020

Ալիևի ոստիկանություն․ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվում․ Ռուբեն Մելիքյան



Այսօր՝ նոյեմբերի 30-ին մի խումբ քաղաքացիներ ակցի են կազմակերպել՝ փակելով  Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական մեծ թվով ուժեր շարունակում են բերման ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պողոտան փակած քաղաքացիներին։

«Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը։ Խաղաղ հավաք է  այդ թվում փողոց փակելը։ Ադրբեջանի Հանրապետության, ոչ թե ՀՀ-ի ոստիկանությունը չի թույլատրում արժանապատիվ քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքը»,- տեղում արձանագրելով իրավիճակը լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ