28 11 2020

«Մակունց, դավաճա՜ն». բողոքի ակցիա՝ Լիլիթ Մակունցի տան բակում



«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին»,- բացականչել են քաղաքացիները։

Քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ