21 10 2020

Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը և համոզված եմ, որ սրանից հետո էլ կանի. Նիկոլ Փաշինյան



«Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի: Կա մշտական հաղորդակցություն այդ երկրների միջև, և մենք հնարվորինս ամենաբարձր և արդյուանվետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա իմիջիայլոց և այն փաստի հաշվառումով, որ Ռուսաստանը հանդիսանում է  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և միևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը և համոզված եմ՝ սրանից հետո էլ կանի առավելագույնը, սրանում ընդհանրապես չեմ կասկածում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ