19 10 2020

Անհրաժեշտ է կանգնցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ

Անհրաժեշտ է կանգնցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ

 

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը էականորեն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ТАСС-ը:

«Մենք պետք է  դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք կօգնեն հասնել տարածաշրջանում իրավիճակի ավելի երկարաժամկետ կայունացման»,- ասել է նա:

Միաժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, անհրաժեշտ է կանգնցնել ռազմական գործողությունները և դադարեցնել քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ