Կառավարությանն առաջարկում եմ հենց հիմա, եթե 2021 թվականի բյուջեի նախագիծը եկել է, արագ բերենք քննարկման, պետք է մեր տնտեսության կառուցվածքը դնենք ռազմական ռելսերի վրա, որովհետև կյանքը ցույց տալիս, որ իրոք անելիք կա: Ազգային ժողովում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր դիվանագիտական և մյուս ուժերը պետք է նպատակաուղղենք նաև Իսրայելի քաղաքականաությանը՝ զենքի մատակարարման, կործանիչ, խաղաղ բնակչութայն նմատմամբ զենքի կիրառման հետ կապված, բոլոր ուժերը ներդնենք , որպեսզի կարողանանք կանգնեցնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը