04 10 2020

Շավարշ Քոչարյանի հարցազրույցը՝ «Atameken Business News» հեռուստատեսությանը  

Շավարշ Քոչարյանի հարցազրույցը՝ «Atameken Business News» հեռուստատեսությանը   

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել ղազախական «Atameken Business News» հեռուստատեսությանը:

«Այս փուլում կարելի է խոսել միայն ու միայն հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, ինչպես և դա նախատեսված էր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994-95թթ. կնքված եռակողմ համաձայնագրերով: Միայն դրանից հետո կարելի է խոսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, որը կարող է շարունակվել միայն 1994-95թթ. համաձայնագրերով նախատեսված ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերականգնումից հետո, ապա գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մանդատ ստացած ձևաչափ, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Ավելին, Անվտանգության Խորհրդի վերջին նիստի ընթացքում մի կողմից կրակի անհապաղ դադարեցման, մյուս կողմից՝ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելու մասին կոչ է արվել: Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարություն է տարածել զինադադար հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչին և պետք է հետևի բանակցությունների վերսկսումը»:

Մենք երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին անմասն չմնալու և ուժի, ուժի կիրառման սպառնալիքի անընդունելի լինելու դիրքերից անվերապահորեն հանդես գալու համար»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ