29 09 2020

Ենթադրում եմ, որ մեր դեմ օգտագործվող ԱԹՍ-ները կառավարվում են թուրք օպերատորների կողմից․ փորձագետ



Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են այս գործողություններին։ Ենթադրում եմ, որ թուրքական անօդաչու սարքերը, որոնք այսօր օգտագործվում են մեր դեմ դրանք ամենայն հավանականությամբ կառավարվում են թուրք օպերատորների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ավելի հավանական է, որ թուրք մասնագետներն են աշխատացնում դրանք։ Չի կարելի բացառել, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցեն ինչ-ինչ դիվերսիոն գործողությունների»,- ասաց փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ