23 09 2020

Արայիկ Հարությունյանը սպորտի հետ կապ չունի․ նա կյանքում ճաշի գդալից ծանր բան գետնից չի բարձրացրել․ Մադաթյան



Արայիկ Հարությունյանը ոչ մի կապ չունի այն միավորների հետ, որ մենեջմենթը տվել են իրեն։ Արայիկ Հարությունյանից երևում է, որ ինքը կյանքում ճաշի գդալից ծանր բան գետնից չի բարձրացրել և սպորտի հետ որևէ առնչութուն չունի, բայց դրա նախարարն է, անհասկանալի պատճառներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Նույն կերպ նա մշակույթի հետ կապ չունի,  երկու տարուց ավելի է մենք չունենք որևէ մշակութային միջոցառում։ Այսօր Հայաստանը մշակույթ չունի։ Նաև կրթության մասով․ նախարարը չի հասկանում ինչ է կրթությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ