23 06 2020

Սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած մարդկանց մասսայական բզբզում. Նաիրա Զոհրաբյան

Սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած մարդկանց մասսայական բզբզում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս օրերին իր և կուսակցության համակիրների շրջանում տեղի ունեցող հետապնդումներին և այս առիթով գրել.

«Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը:

 

Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված և իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց:

Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել և ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան:

 

Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում:

Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:

Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք:
Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ:

Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:

Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ:

Որովհետև, երբ որևէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետև ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին»:

Զոհրաբյանը՝ որպես հետգրություն նշել է այս ամենի դրական կողմը.

«Ի դեպ, ասեմ, որ էս ամենը մի դրական կողմ ունի: Էս ամեն ինչն անցնելու է ու շատ արագ, որովհետև Հայաստանն անգամ ավտորիտար դառնալու ռեսուրս չունի: Բայց ես սկսել եմ էս ամենի մասին գիրք գրել, որը հաստատ բեսթսելլեր է դառնալու:

Էնպես որ, Լևոն Ջավախյան ջան, արձակ գրելու իմ տաղանդը վերջապես պետք եղավ:
Առողջ եղեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ