18 06 2020

Ռուսաստանի դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորների հետ

Ռուսաստանի դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորների հետ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների, խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի եւ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»,- նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ