14 06 2020

ԵՄ երկրներից պահանջում ենք արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին. «ՎԵՏՕ»

ԵՄ երկրներից պահանջում ենք արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին. «ՎԵՏՕ»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները ԵՄ դեսպանատան դիմաց հայտնեցին, որ պահանջում են, որպեսզի ԵՄ երկրներն արձագանքեն ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին։

«Այսօր աննախադեպ բռնաճնշումներ տեղի ունեցան իշխանության կողմից, բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, որոնցից շատերին նույնիսկ բացատրություն չտրվեց, թե ինչի համար տարվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Սա ճնշումներ է քաղհասարակության վերաբերյալ: Մենք այս պահին ունենք դե յուրե արտակարգ դրություն, բայց դե ֆակտո մենք ունենք իրավիճակ, երբ բացի հավաքների արգելքից որեւէ այլ բան Հայաստանում չի արվում կորոնավիրուսի կանխարգելման համար: Մենք պահանջում ենք, որպեսզի ԵՄ երկրները արձագանքեն մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին»,- ասացին ակտիվիստները։:

Շարժման անդամ Նարեկ Սամսոնյանը կոչ արեց քաղաքում ապակենտրոն ակցիաներ անել դեսպանատների դիմաց եւ բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների հարցը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ