«Այսպես․
նախ պատասխանելով վերջին օրերին իմ բարձրաձայնած պնդմանը, որ եթե այս համավարակը պատերազմ է, ապա դրա դեմ պայքարում վատ կառավարությունը վատ հրամանատարություն է, որն ի սկզբանե պարտված է պատերազմում եւ պետք է անհապաղ հեռացվի, խոսեց պատերազմում ռազմական տրիբունալի մասին, իսկ հետո անամոթաբար ստեց, թե իբր իր ղեկավարած կառավարությունն աշխարհի զարգացած երկրներից ավելի լավ է պայքարում համավարակի դեմ։
Փաշինյանն ասում է, թե ինքն այնքան էլ հաշտ չէ այն գաղափարին, որ այս համաճարակը պատերազմ է, եւ իբր այդ մոտեցումն այլ ուժերի կողմից է դաշտ նետվել։ Նույնիսկ այս պրիմիտիվ հարցերում ստելը դառնում է առաջնահերթություն։ Ո՞վ չի տեսել, որ հենց իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներն են փորձում թաքնվել այդ գաղափարի հետեւում եւ վայնասուն դրած վնգստում, թե սա պատերազմ է, որի դեմ մենք պայքարում ենք, իսկ ընդդիմությունը մեզ քննադատում է։ Դեռ ավելին, իմ քայլական պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանի վնգստոցն անցավ բոլոր հնարավոր սահմանները, երբ որպես պաշտպանություն բոլորին հիշեցրեց Նիկոլի եւ նրա ընտանիքի անդամների վարակված լինելը։ Ամոթ է, այսպիսի էժանագին քայլեր անելուն զուգահեռ պատերազմի անուն գոնե մի տվեք»։
Իսկ հիմա կառավարության քայլերի մասին, գրել է Արսեն Բաբայանը․
«Նիկոլ, դու եւ քո կառավարությունն ամեն ինչ արել եք բացառապես հանրության ճնշման տակ։
Մարդիկ ճնշեցին այնքան, մինչեւ վերջապես գիտակցեցիր, որ կորոնավիրուսը բնության մեջ գոյություն ունի։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես գիտակցեցիր, որ կորոնավիրուսը վտանգավոր է (թե բա՝ ո՞ւմ շունն ա, որ մեր ծրագրերին խանգարի)։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես գիտակցեցիր, որ պետք է միջոցառումներ իրականացնել (ուշացած արտակարգ դրություն, ուշացած կառանտին, սահմանների ուշացած փակում)։
Հետո ճնշեցին այնքան, որ վերջապես մարդկանց օգնությունը մեծացրեցիր (թե բա՝ 2500 դրամ հոսանքին, 5000 գազին, 26500 դրամ անչափահաս ունեցողներին)։
Հետո ճնշեցին այնքան, որ պարզվեց շատ հիվանդանոցներ ընդամենը լոբինգի հետեւանքոով մնացել էին շարքից դուրս։
Այսքանից հետո այդ ի՞նչ ես դու արել առանց հանրության ու քաղաքական ընդդիմության ճնշման։ Այդ ո՞ր որոշումն ես ինքնուրույն կայացրել։ Չե՞ս գիտակցում, որ ճնշելու ընթացքում մինչեւ հասկանում էիր ամեն քայլն ու անում, տեւական ժամանակ էր անցնում ու վարակն ամեն ժամ ավելի էր տարածվում, մահերն էլ գնալով ավելանում։
Ի՞նչ եք արել դուք ձեր կառավարությունով, բացի պետությունը ճգնաժամի ծայրահեղ աստիճանի հասցնելը»։
Հիշեցնելով առողջապահության նախարարի ներողություն խնդրելու մասին, իրավապաշտպանն ընդգծում է, որ դա անբավարար է եւ դատարանը պետք է որոշի կառավարիչների մեղքի բաժինը․
«Նախարարդ էլ երեկ անամոթաբար ներողություն է խնդրում ուշացումների համար։ Ասում է՝ սխալվել եմ, երբ ասել եմ, որ դիմակն օգուտ չի տալիս։ Նույնիսկ լրագրողներն էին հրաշալի հասկանում, որ դիմակը կարեւոր է եւ պնդում էին, որ դիմակ դնելը պետք է պարտադիր լինի։ Հիմա ինչի՞ համար եք ներողություն խնդրում, այդ ուշացումների, այդ անգրագիտության պատճառով առաջացած մահերի՞ համար։ Դրանց համար չեն ներում, դրանց համար դատարանը մեղավոր է ճանաչում ու համապատասխան պատիժ նշանակում։
Նիկոլ, բացիլն էլ ես դու, կորոնավիրուսն էլ ես դու, ու քո ամբողջ թափթփուկները։ Իսկ կորոնավիրուսը, ձեր համար, ընդամենը լակմուսի թուղթ էր եւ կատալիզատոր։ Լակմուսը ցույց տվեց ձեր ապիկարությունը, իսկ կատալիզատորն արագացրեց ձեզ, որպես հանրության վրա սովորական կարիես, արագ մաքրելու գործընթացը։
Մյուս անգամ չփորձես սպառնալ։ Քո բոլոր հնչեցրածները ոչ թե քո գնահատականներն են, այլ ընդամենը քաղաքական էժան սպառնալիքներ։
Ժամանակը վրա է հասել, հավաքվիր արագ ու չքվիր», գրել է Արսեն Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը