05 06 2020

Հրապարակումներ անելիս հանրային գործիչը պետք է հաշվի առի, որ դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը. ՄԻՊ

Հրապարակումներ անելիս հանրային գործիչը պետք է հաշվի առի, որ դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից հրապարակված լուսանկարին:

Հիշեցնենք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը մետրոյով առանց դիմակի երթևեկող աղջկա լուսանկար էր հրապարակել ու կից գրել. «անթաքույց գեղեցկուհին»:

Արման Թաթոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:

Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ