Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլին մի քանի պետական պաշտոնյա կոչ էին անում քաղաքացիներին հողի ամեն կտորի վրա մի բան ցանել, որովհետև ծանր ժամանակներ են սպասվում։ Օրինակ՝ Varazdat Karapetyanն էր այդ մասին գրել, մի հոգի էլ կար՝ գյուղատնտեսության գծով խորհրդական, էլի մի քանի գրառում ունի այդ թեմայով։
Աներս՝ այդ հորդորը լսելով, լոբի է ցանել։ Հունիսի 5-ն է, բայց հողամասում դեռ ոռոգման ջուր չեն տվել։ Մի քանի օր առաջ կարճ ժամանակով միացրել են, որ «խողովակները փորձարկեն» ու վերջ։ Հաշմանդամ է, երկու ձեռնափայտով է կարողանում տեղաշարժվել, տանջվելով հող է մշակում։ Այդքան չարչարանքից հետո էլ այդ լոբին չորանալու է...
Դատելով Բերքառատ Հայաստան խմբում քննարկումներից՝ հող մշակողներից շատ-շատերն են այդ վիճակում։ Շատերին այս տարի կամ մեկ անգամ են ոռոգման ջուր տվել, կամ չեն տվել դեռ։
* * *
Այսօր Նիկոլը քաղաքացուն նոր «քաղաքացիական պայմանագիր» է խոստացել. ինքն ու իր չինովնիկներն, իբր, կոռուպցիոն բուրգը վերացնում են, իսկ քաղաքացին դրա դիմաց ծափերով բարձրացնում է այդ չինովնիկների վարձատրությունը։
Բայց ինչպես և բոլոր այլ հարցերում, այստեղ էլ է քաղաքացուն խաբում։
Հիշում եք, որ ըստ իրեն՝ այդ կոռուպցիան դեռ 2018-ի օգոստոսին էր վերացվել։ Ցույցերի հարթակներից մինչև հարցազրույցներ դա էր պնդում, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Իսկ եթե չկա համակարգային կոռուպցիա, ապա կոռուպցիոն բուրգ էլ չի կարող լինել։
Եթե կոռուպցիան վերացրել եք, եթե բուրգը քանդել եք, ապա ի՞նչ եք փորձում «ծախել» ժողովրդին։ Եթե Հայաստանում կա կոռուպցիոն բուրգ, ապա այդ բուրգի գագաթում ո՞վ է
Հ.Գ. Ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում փորձեք գտնել գեթ մեկ պաշտոնյանի 2019 թվականի ամփոփիչ հայտարարագիր։ Եւ դա այն դեպքում, որ հայտարարգրերը հանձնելու վերջնաժամկետն արդեն մեկ անգամ հետաձգել էին, բերել հասցրել մայիսի 31։ Այսօր հունիսի 5-ն է, բայց 1 ժամ փնտրելուց հետո էլ չկարողացա գտնել գեթ մեկ ամփոփիչ (ոչ թե պաշտոնը ստանձնելու կամ պաշտոնից ազատվելու) հայտարարագիր։
* * *
Նիկոլի ոչ մի ասածի չի կարելի հավատալ, պաթոլոգիկ խաբեբա է։ Նույնիսկ եթե ճիշտ բան է ասում, նշանակում է մեկ այլ հարցում փորձում է գցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը