05 06 2020

Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա. Կարեն Վրթանեսյան

Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկրում արտակարգ դրություն է, առանց չափազանցության՝ աղետ։
Իսկ երկրի ղեկավարը 3րդ օրն է Ֆեյսբուքում լռված, ֆոտոներ ու վիդեոներ է դնում։
Ու եթե առաջին մի քանի գրառումները դեռ կարելի էր հիմնավորել բացատրական աշխատանքի անհրաժեշտությամբ, ապա երեկվանից այս ամենն արդեն լրիվ հակառակ ազդեցություն է ունենում. Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա։
 
Իր համար կոմֆորտի զոնան միտինգ անելն է։ Եւ ցանկացած լարված իրավիճակում նա սկսում է միտինգ անել։
 
Հետաքրքիր է՝ ինչ են զգում կառավարության այլ անդամներն այս պահին, մյուս պաշտոնյաները, ի վերջո՝ իրանցքայլական պատգամավորները։
 
Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր ղեկավարը լրիվ անադեկվատ է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ նա ձեզ էլ է կործանելու պետության հետ միասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ