05  12  2015

Այսօր լռության օր է, վաղը՝ հանրաքվե

Այսօր լռության օր է, վաղը՝ հանրաքվե

Դեկտեմբերի 5-ին Հանաստանում լռության օր է: Ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, և արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև հանրային-հասարակական վայրերում քարոզչության իրականացումը:

Սահմանադրական հանրաքվեի քվեարկթյունը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին` կիրակի առավոտյան, ժամը 8.00-ին և կտևի 12 ժամ. կավարտվի երեկոյան` ժամը 20.00-ին:

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը, ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների, կազմում է 2 միլիոն 552 հազար մարդ:

Հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնեն 18 տեղական կազմակերպություն` ընդհանուր 3006 դիտորդներով: Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև միջազգային 6 կազմակերպություններ` ընդհանուր 123 դիտորդներով. ԱՊՀ դիտորդական առաքելությունը` 44 դիտորդով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը` 23 դիտորդով, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ` 33 դիտորդ, ԵԽԽՎ` 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ` 5 դիտորդ և ևս 7 դիտորդով հանդես կգան Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ