Ես երեկ ավելի քննադատաբար էի վերաբերվում ոստիկանության աշխատանքին, քան այսօր, որովհետեւ երբ ես երեկ տեսա հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբը, ես սարսափեցի այդ մասշտաբից:
Ոստիկանությունում էլ այդ վարքագծի կանոնները պահպանելու խնդիր կա: Մենք դեպքեր ենք տեսնում, որ ոստիկանության աշխատողներն էլ չեն պահպանում այդ կանոնները: Եթե ես վարակվել եմ, ես էլ չեմ պահպանել: Եկեք ընդունենք, որ բոլորս էլ սխալվել ենք ու միասին իրավիճակը վերցնենք մեր հսկողության տակ»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ երեկ եւ այսօր հանրային վերահսկողության կոմունիկացիայով առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյակ հարսանիքներ են բացահայտել, որտեղ պետք է հրավիրված լինեին հարյուրավոր հյուրեր. «Մենք դա կասեցրել ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չի այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսի տարածման եւ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների նկատմամբ։
«Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել եւ անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ եւ լինում է վնասը պատճառած կողմ։ Այստեղ չկա տուժող եւ վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին եւ տուժողն ենք, եւ վնասը պատճառողն ենք, հետեւաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը։ Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը եւ դրան պետք է հասնենք միասին»,- նշեց նա՝ հավելելով, որ երեկվանից հաջողվեց հասկանալ մեր պրոբլեմի ծավալը ․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ-աղաղակի մասնակցեցին երեկ եւ այսօր հանրային վերահսկողության ֆլեշմոբին:
Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»:
«Ինձ համար շատ կարեւոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ այդքան անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոններին. ես գտել եմ այդ հարցի պատասխանը:
«Կարող եմ ասել, որ մենք այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 357 մահ ավելի քիչ ունենք, քան 2019-ին: Ավելին ասեմ, 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Ուզում եմ անդրադառնալ այս երեւույթի պատճառներին ու հետեւանքներին: Հետեւանքն այն է, որ չնայած համաճարակի հետ կապված մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա չի կարող ենթագիտակցական ազդեցություն չունենալ: Իսկ որն է պատճառը. նախ կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, եւ այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից:
Երկրորդը, ինչու են ավելի քիչ մահացել, որովհետեւ այս տարի կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել բժկական ծառայություններ: Կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել էին եւ բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլեւ այլ հիվանդություններից»,-ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը