13 05 2020

«Իմ քայլի» պատգամավորը պնդում է, որ վարչապետի աներորդին մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի



ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը մաքսանենգ ծխախոտի հետ կապ չունի։

«Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործած սխեմաներին, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, եթե ուսումնասիրեք, կտեսեք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլն։ Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ», - ասաց նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսաուղերձին։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ