12 05 2020

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ոչնչությունների առաջին պլան չբերել. Ռուբեն Մելիքյան

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ոչնչությունների առաջին պլան չբերել. Ռուբեն Մելիքյան

Մի անգրագետ կա Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա գրել է. «Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետը իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ։

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել՝ առաջին հերթին նույն այդ ոչնչության շահերից ելնելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ