27 04 2020

Փաշինյանը փորձում է ժամանակ շահել․ Գագիկ Համբարյան

Փաշինյանը փորձում է ժամանակ շահել․ Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան 8-ին 5 պակաս մտավ ուղիղ եթեր... Այնպիսի տպավորություն էր, որ երկրի ղեկավարը շատ կարևոր բան ունի ասելու հասարակությանը կամ մինչև առավոտ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին տեղեկացնելու է երկրի ղեկավարը... Սակայն պարզվեց, որ վարչապետին քնից հանել էր ինքն իրենից և իր թիմից սեփական գոհունակությունը... Նա հպարտ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի միջոցառման անցկացման որակից... Անկեղծ ասած ես էլ եմ շատ ուրախ, որ իշխանություններին հաջողվեց շատ լավ կազմակերպել այդ ամենը... Բայց դա չի նշանակում, որ երկրի ղեկավարը առավոտյան 8-ին պետք է ուղիղ եթեր մտնի այս թեմայով և էքստազահարված ելույթ ունենա...

Ես մտածում էի, որ վարչապետն այդ ժամին ուղիղ եթեր է մտել հասարակությանը շատ հետաքրքրող և հուզող, օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները և ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումները մեկնաբանելու համար... Սակայն՝ ավաղ... Պարոն Փաշինյանը չի կարող այդ ամենից շոու սարքել և այդքան դուխ չունի, որ հերքի Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները... Կամ կխոսեր գազի և էլեկտրաէներգիայի վճարների խնդրից, որը շատ արդիական է... Սակայն՝ ոչ... Փաշինյանին այդպիսի մանր-մունր թեմաները չեն հետաքրքրում...
Երկրի առջև ծառացած խնդիրները չնկատել տալով և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու փորձեր անելով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել... Բայց միևնույն է, Արցախյան հիմնահարցի և այլ շատ կարևոր խնդիրների հետ կապված հասարակությունը սպասում է հենց նրա մեկնաբանություններին...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ