22 04 2020

Կոչ են անում կառավարությանը վերանայել 14-րդ միջոցառման որոշակի դրույթներ. Կարեն Սիմոնյան

Կոչ են անում կառավարությանը վերանայել 14-րդ միջոցառման որոշակի դրույթներ. Կարեն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն առաջարկում է ուսանողների ուսման վարձերին ուղղված կառավարության 14-րդ միջոցառումը կիրառելիս հաշվի չառնել առաջադիմության չափանիշը, քանի որ սոցիալական խնդրի առջև են բոլոր ուսանողները. «Այն չափորոշիչները որ դրված են, օրինակ, բարձր ՄՈԳ-ը, բարձր առաջադիմությունը, դրա տակ ընկնում են այն մարդիկ, որոնք արդեն իսկ անվճար են սովորում կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրա տակ չեն ընկնում:

Երկրորդը, հիմնականում պետական բուհերի ուսանողներն են կարողանում օգտվել սրանից,մասնավորների վերաբերյալ չկա հնարավորություն օգտվելու այս ծրագրից:

Կոչ կանեմ կառավարությանը վերանայել որոշակի դրույթներ և խտրականություն չդնել: Եթե աջակցում ենք, եկեք աջակցենք բոլոր ուսանողներին, որովհետև բոլորն էլ դրա կարիքն ունեն՝ անկախ իրենց առաջադիմությունից»,- ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ