22 04 2020

«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել են հացադուլի. Գևորգ Պետրոսյան

«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել են հացադուլի. Գևորգ Պետրոսյան

«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Ապրիլի 22-ին առավոտյան ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից։

ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ են։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։

Այս թեմայով ԱԺ ամբիոնից խոսեց նաև ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, նա նշեց, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում 20 կալանավոր դիմել են հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ.

«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով։ Ցանկացած հայի կյանքը մեզ համար թանկ է։ Խնդրում եմ արագ արձագանք՝ իրավասու մարմինների կողմից։ Առավել ևս խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են, որոնց ուղեցկում է անմեղության կանխավարկածը»,- ասաց պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ