31 03 2020

Բոլոր թեկնածուներն էլ ունեն Հայաստանի իշխանությունների աջակցությունը․ Արայիկ Հարությունյան



«Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում, մենք պետք է միավորվենք ազգովի, համերաշխություն եմ ցանկանում, որպեսզի կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին, իսկ այս առումով Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կարողանալու է ծրագրեր իրականացնել»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ իր համար հարազատ են, գրեթե բոլորի հետ էլ անցած ճանապարհ ունի։ Ինչ վերաբերում է հարցին, թե՝ Հայաստանի իշխանությունն աջակցում է իրեն, Հարությունյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ ունեն այդ աջակցությունը։

Ճեպազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ