Ակնհայտ է այն փաստը, որ Կորոնավիրուսի «ստեղծագործողը» բնությունը չէ. այն արհեստածին և լաբորատոր ծագում ունեցող վարակ է և նպատակամիտված է մարդկանց մահերի թիվը բազմապատկելուն:
Վերլուծելով վերջին տասնամյակներում տեղի ունեցող տարբեր բիոլոգիական վարակների պատմությունն ու աշխարհագրությունը՝ վերլուծաբաները գալիս են այն միաձայն կարծիքին, որ բիովարակների ստեղծումը, ակտիվացումն ու տարածումը սերտ ու անմիջականորեն կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աշխարհում ստեղծված ու գործող բիոլաբորատորիաների հետ:
Հայաստանի Հանրապետության նախկին ու ներկա իշխանությունների թույլտվության և թողտվության պայմաններում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների բիոլաբորատորիաները գործում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց գործունեության օրինականությունն ու նպատակահարմարությունը անհայտ են Հայ Ժողովրդին:
Նորանկախ Հայաստանի բոլոր Նախագահները և Հայաստանի գործող Վարչապետը պատասխանատու են նման իրավիճակի համար և պետք է Հայ Ժողովրդին հստակ պարզաբանեն, թե ի՞նչ իրավական հիմքերով և հանուն ի՞նչի են թույլատրել ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեությունը Հայաստանում:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ, Հայաստանում գտնվող՝ ամերիկյան զինված ուժերի ենթակայության տակ գործող բիոլաբորատորիաները ծանր հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ազգային անվտանգության համար, և Հայաստանում գտնվող ամերիկյան նույն բիոլաբորատորիաները անկանխատեսելի դանդաղ գործողության ռումբ են, որի մահացու պայթյունի հրամանը գտնվում է ամերիկյան իշխանությունների չհրկիզվող գաղտնի պահարանի մեջ: Հայաստանում գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաները վտանգում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների գերարժեք հանդիսացող առողջությունը, այլև Հայի գենետիկական կոդի հետագա պահպանումն ու պաշտպանությունը:
Ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից և Հայ Ժողովրդի առողջության պահպանման առաջնահերթությունից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Հայաստանի գործող իշխանությունից՝ ի դեմս Փաշինյան Նիկոլի պահանջո՛ւմ է երկամսյա ժամկետում լուծարել և ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթակայության տակ գործող բոլոր բիոլաբորատորիաները՝ այդ մասին հրապարակավ հստակորեն տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու բնակիչներին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը