26 03 2020

Արցախ մեկնելուց առաջ ընտրություններին մասնակցող դիտորդները կթեստավորվեն. Նիկոլ Փաշինյան



Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն նաև դիտորդներ Հայաստանի Հանրապետությունից, ովքեր մինչև Արցախ մեկնելը կթեստավորվեն: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հանրապետությունում արդեն ունենք կորոնավիրուսի արագ թեստեր, կհամագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, որպեսզի հասկանանք՝ դիտորդները ռիսկային գոտիների՞ց են, թե՞ ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, կխնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ թեստավորվեն արագ թեստերով: Այնտեղ դեպք չի գրանցվել, և ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ