20 03 2020

Տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել առկա խնդիրները. վարչապետը՝ ԱԱԾ և Ոստիկանության նորանշանակ ղեկավարներին

Տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել առկա խնդիրները. վարչապետը՝ ԱԱԾ և Ոստիկանության նորանշանակ ղեկավարներին

Մարտի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։
Վարչապետը նշել է, որ թեև նորանշանակ պաշտոնյաներին ներկայացնում են աշխատակազմին, բայց ինքը որոշել է փոխել ֆորմատը, քանի որ նախ՝ նրանց արդեն իսկ ներկայացրել է աշխատակազմերին՝ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելիս, և՝ համաճարակով պայմանավորված:

«Պետք է ասեմ, որ կա գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակման գործում: Ես հստակ արձանագրել եմ և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու գործում»,- դիմելով նորանշանակ ղեկավարներին՝ ասել է վարչապետը:

Նա նշել է, որ կարևոր է ինստիտուտներում ունենալ ռազմավարական փոփոխությունների այնպիսի պլան, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն զարգացող մարմիններ: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ