10  10  2015

Հայաստան-ԵՄ բանակցությունները կվերսկսվեն

Հայաստան-ԵՄ բանակցությունները կվերսկսվեն

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրիը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը նշել է, որ հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում նախատեսվում է Եվրամիության 28 երկրների ներկայացուցիչների կողմից մանդատի ընդունում, որը թույլ կտա սկսել բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր համաձայնագիր կնքելու առնչությամբ:

Հառլեմ Դեզիրի խոսքով, ինքը նույնպես մասնակցելու է այդ հանդիպմանը և ներկայացանելու է Ֆրանսիան: Այդ թեմայով մի շարք հանդիպումներ և ելույթներ արդեն ունեցել է:

Դեզիրը կարևորել է Ռիգայի գագաթնաժողովի որոշումը, որովհետեւ շնորհիվ դրա հնարավոր կլինի նոր փաստաթութղթ ստեղծել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերութան վերաբերյալ, որը համատեղելի կլինի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության առնչությամբ ձեռք բերված պարտավորություններին:

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ