20  02  2020

Անդրանիկ Քոչարյանին ցանկանում են դարձնել պաշտպանության նախարար․ Politik.am

Անդրանիկ Քոչարյանին ցանկանում են դարձնել պաշտպանության նախարար․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխին  սև ամպեր են կուտակվում: Բանակում վերջերս արձանագրված մեկ տասնյակից ավելի զոհերի ֆոնին բավական թուլացել են նախարարի դիրքերը:

Սպասվում էր, որ պետք է հրաժարական տա գլխավոր պատասխանատուն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, բայց նա հրաժարական չտվեց: Ավելին, իշխանության ներսում նա աջակիցներ է ձեռ բերել, որոնք հիմնականում  Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են:

Որպեսզի ԳՇ պետը իր պաշտոնը պահպանի բավական լուրջ ջանքեր է դրել Անդրանիկ Քոչարյանը: Այս կերպ Քոչարյանը ցանկանում է բարձրաստիճան զինվորականների շրջանում աջակիցներ ունենալ: 

Իշխանության ներսի լևոնականները ամեն բան անում են, որպեսզի հեղինակազրկեն Դավիթ Տոնոյանին: Ըստ որոշ խոսակցությունները այդ շրջանակները ցանկանում են պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել Անդրանիկ Քոչարյանին: Նա նախկինում ՊՆ-ում փոխնախարարի պաշտոն է զբաղեցել: 

Լևոնական շրջանակները վարչապետ Փաշինյանին փորձում են համոզել ազատվել Տոնոյանից, քանի որ նա նախկինների կադրն է: Նրա փոխարեն առաջարկում են բերել Քոչարյանին, որը թիմակից է և ծանոթ է համակարգին:

Քոչարյանի պաշտպանության նախարար դառնալով լևոնակաները կամրացնեն իրենց դիրքերը և եթե հաջողվի վերցնել նաև ՍԴ նախագահի պաշտոնը, ապա բավական լուրջ հակակշիռ կդառնան վարչապետ Փաշինյանին և իր թիմին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ