18 02 2020

Ալիևի առջև ոչ թե բռնցքամարտիկ էր, այլ գեղասահորդ. քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին

Ալիևի առջև ոչ թե բռնցքամարտիկ էր, այլ գեղասահորդ. քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին

Քաղաքագետ Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի բանավեճին:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քիչ առաջ ուշացումով հնարավորություն ունեցա ամբողջությամբ դիտել Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանավեճը։

Տպավորությունս համառոտ նկարագրելու համար կօգտագործեմ սպորտային անալոգիան. ռինգում Ի. Ալիևը շատ թույլ բռնցքամարտիկ էր, ով անընդհատ անզգուշորեն գրոհում էր, «բացվելով» և հուժկու հակահարված ստանալու բացառիկ հնարավորություններ ստեղծելով իր ախոյանի համար։ Բայց վատն այն էր, որ այդ հուժկու հակահարվածը չէր հետևվում, որովհետև Ալիևի առջև ոչ թե բռնցաքամարտիկ էր, այլ գեղասահորդ։ Այսպես չի կարելի։

Փաշինյանի թուլությունն այս բանավեճ-մենամարտում առանձին քննարկման նյութ է, իսկ ահա Ի. Ալիևի պահով պետք է ասել, որ նա վերջին 20 տարիների ընթացքում մտավոր աճ չի արձանագրել։

Կարծում եմ, ՀՀ վարչապետին օգտակար կլիներ կարդալ հետևյալ նյութը.  ОДНАЖДЫ В СТЭНФОРДЕ. Штрихи к политическому портрету Ильхама Алиева»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ