14 02 2020

2019-ին պետական մարմիններում ստացել են 33 մլն դոլարի պարգևավճար. Արսեն Բաբայան

2019-ին պետական մարմիններում ստացել են 33 մլն դոլարի պարգևավճար. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել:

Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի և այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:

Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում և օրվա հացին կարոտ չմնալով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ